Միջազգային

Էրդողանը Պուտինին հրավիրում է Թուրքիա

Օգոստոսի 31-ին Թուրքիայի  և Ռուսաստանի  ֆուտբոլի ազգային հավաքականների միջև Անթալիա քաղաքում  տեղի կունենա ընկերական հանդիպում, գրում է Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական «hurriyet»-ին: Ըստ թերթի՝ ակնկալվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինին  կհրավիրի Թուրքիա` դիտելու վերոնշյալ  ընկերական մրցավեճը:

Թուրքական լրատվամիջոցը ֆուտբոլային այդ հանդիպումը համարում է անակնկալ զարգացում և այն դիտարկում որպես ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ևս մեկ քայլ:

Նշվում է, որ  Ռուսաստանի  ազգային հավաքականի հետ հանդիպումը լուրջ քննություն կլինի Թուրքիայի ազգային հավաքականի համար` 2018թ աշխարհի առաջնության որակավորման փուլից առաջ:

Կարդացեք նաև

Back to top button