
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը օգոստոսի 9-ին կայցելի Սանկտ Պետերբուրգ։ Լուրը հաստատել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեկը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ հանդիպման ժամանակ:
Պետությունները փորձում են շուտափույթ վերականգնել հարաբերությունները, որոնք խզվել էին 2015 թվականի նոյեմբերի 24-ից։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Շիմշեկը նշել է, որ Ռուսաստանը Թուքրիայի ոչ միայն բարեկամ հարեւանն է, այլեւ՝ պատմական գործընկերը:




