

Քիչ առաջ Խորենացի փողոցում հավաքների նախաձեռնող խմբի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկեց մինչեւ 20.00 լուծել «Սասնա ծռեր» խմբի անդամների սննդի, ջրի եւ բուժօգնության հարցերը:
«Կողմ լինելով բոլոր հարցերի՝ այդ թվում նաև այս հարցի բացառապես քաղաքական ճանապարհով, խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու սկզբունքին, դեմ լինելով ամեն կարգի բախումներին խաղաղ ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև, համոզված լինելով, որ այս անգամ գոնե իշխանությունը իր մեջ ուժ կգտնի ու կցուցաբերի զսպվածություն ու ձեռնպահ կմնա ուժային գործողությունների դիմելուց, որն հղի է անկանխատեսելի հետևանքներով,
Համակարգող խորհրդի նախաձեռնող խումբը հայտարարում է.
-առաջարկում ենք Սերժ Սարգսյանին, որպեսզի այսօր` մինչև երեկոյան ժամը 20:00-ն, լուծվեն ապստամբ Սասնա ծռերի սննդի, ջրի, դեղորայքի ու բուժօգնության հարցերը:
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կազմակերպություններին, կարմիր խաչին, որպեսզի ակտիվ միջամտություն ցուցաբերեն, օգնելու, խնդիրը բանակցային ճանապարհով, խաղաղ լուծելու համար»:




