Միջազգային

Ահաբեկչություն գերմանական Անսբախում

Գերմանական Անսբախ քաղաքում 27-ամյա  սիրիացի փախստականն ահաբեկչություն է իրականացրել, ինչի հետևանքով զոհվել է միայն ինքը, ևս 12 մարդ վնասվածքներ է ստացել:

Ինչպես հայտնում է TASS-ը, հզոր պայթյունը որոտացել է տեղի ժամանակով երեկոյան 10-ին`քաղաքի կենտրոնում գտնվող մարդաշատ ռեստորաններից մեկում:

Նշվում է, որ բոլոր տուժածներն այժմ հոսպիտալացված են. նրանցից 3-ի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Սկզբում ԶԼՄ-ները ենթադրել են, որ պայթյունի պատճառը կարող է լինել գազի արտահոսքը, իսկ հետո ոստիկանությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն:

Իրավապահները մանրամասնել են, որ նախքան այս ահաբեկիչը բազմիցս հայտնվել է ոստիկանության տեսադաշտում:  Մոտ մեկ տարի առաջ իշխանությունները հրաժարվել են նրան փախստականի կարգավիճակ տալ, ինչից հետո երիտասարդն ինքնասպանության 2 փորձ է նախաձեռնել:

Ոստիկանությունը չի բացառել, որ  ահաբեկիչը կարող էր հարել որևէ ծայրահեղական խմբավորման` չնայած, որ այս վարկածը դեռևս չի հաստատվել:

Back to top button