Միջազգային

Չավուշօղլուն Քերիին պետք է բացատրի, թե ինչու պետք է արտահանձնվի Գյուլենը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո իրավիճակը Թուրքիայում գտնվում է իշխանություններին վերահսկողության տակ: «Սակայն չենք կարող պնդել, որ վտանգներն ամբողջությամբ չեզոքացվել են»,- ընդգծել է նա:

Washington Post պարբերականին Չավուշօղլուն ասել է, որ Անկարայի արևմտյան գործընկերները չեն գիտակցում, թե որքան վտանգավոր է Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած կառուցը: «Դա մեր ազգային անվտանգության հարցն է, և ես կփորձեմ դա բացատրել պետքարտուղար Ջոն Քերիին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Չավուշօղլուն կրկին մեղադրել է ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ Գյուլենին և նախազգուշացրել. եթե ամերիկյան իշխանությունները չարտահանձնեն նրան Թուրքիային, դա կանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա:

Նշենք, որ Ֆեթուլլահ Գյուլենն այսօր հերքել է Անկարայի իրեն հասցեագրված մեղադրանքներն ու հայտարարել, որ կապ չունի Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ:

Կարդացեք նաև

Back to top button