Հասարակություն

Հանրային խորհրդում քննարկվել է հանրապետությունում ստեղծված իրադրությունը

Հանրային խորհրդում ս.թ. հուլիսի 19-ին տեղի է ունեցել արտահերթ լիագումար փակ նիստ` ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված իրադրության և հարցի լուծման խաղաղ տարբերակների քննարկման նպատակով:

ՀԽ անդամները միակարծիք են եղել, որ իրավիճակի խաղաղ կարգավորման լավագույն տարբերակը բանակցությունների և երկխոսության միջոցով հարցը լուծելու երկուստեք կամքն է, որը հնարավորինս կնվազեցնի խնդրի բացասական հետևանքները:

Հանրային խորհուրդը պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել, որպեսզի մեր հասարակությունն ու պետությունը լարված այս իրավիճակը հաղթահարեն առանց ցնցումների:

ՀԽ-ն գտնում է, որ ներկա իրադրության կարգավորումից հետո պետք է ապահովվի լայն երկխոսություն իշխանությունների և հասարակության տարբեր շերտերի միջև Հայաստանի առջև ծառացած խնդիրների` հատկապես Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ:

Back to top button