Քաղաքական
Մամեդյարով- Նալբանդյան հանդիպումը՝ Փարիզում
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ նախատեսված է փետրվարի 28- ին, Փարիզում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը իր նորվեգացի պաշտոնակցի հետ Բաքվում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ համանախագահները մշակել են Ղարաբաղյան խնդրի կարգավորման նոր առաջարկներ։