Միջազգային

Թայվանում այրված ավտոբուսի պատճառով զոհվել է 26 մարդ

Թայվանում զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով 26 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է BBC —ն՝ Թայվանի կենտրոնական տեղեկատվական գործակալության հղումով:

Զբոսաշրջային բյուրոյի տվյալներով՝ ավտոբուսում եղել են չինական Լյաոնին շրջանից զբոսաշրջիկներ:

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 13:00-ին: Օդանավակայանի ուղղությամբ շարժվող ավտոբուսը բախվել է արգելապատնեշին և այրվել:

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տվյալներով՝ մոտ 20 րոպե անց ավտոբուսի հրդեհը մարվել է: Հաղորդվում է, որ ավտոբուսի վարորդը կենդանի է մնացել: Այնուամենայնիվ, ուղևորներից ոչ մեկին չի հաջողվել փրկվել։

Տեղի ունեցածի պատճառը հայտնի չէ, անցկացվում է հետաքննություն:

 

Կարդացեք նաև

Back to top button