Մշակույթ

Մահացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը

d.hovhannes71 տարեկանում կյանքից հեռացել է հայ բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսը:

Դավիթ Հովհաննեսը ծնվել է 1945 թ. փետրվարի 17-­ին Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը:

Նա աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում: 1975 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ էր: 1980-­1990 թթ. հայկական հեռուստատեսությունում վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը:

Եղել է «Արևիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը, 1999-­2003 թթ.՝ ՀՀ Ազգային Ժողովի 2-­րդ գումարման պատգամավոր: Հովհաննեսը թարգմանել է մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից: Ռուսերեն և անգլերեն թարգմանաբար լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում:

Կարդացեք նաև

Back to top button