
Գերմանիայում անհայտ անձը կացնով հարձակվել է գնացքի ուղեւորների վրա: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով գերմանական լրատվամիջոցները:
21 մարդ վիրավորվել է: Որոշ տվյալներով՝ հարձակվողը գնդակահարվել է:
Դեպքը տեղի է ունեցել Գերմանիայի հարավում՝ Հայդինգֆելդում: Վյուրցբուրգ-Հայդինգսֆելդ եւ Օքսենֆյուրտ ուղղություններով երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է:




