Հասարակություն

Կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել հավաքների խաղաղ բնույթը. ՄԻ պաշտպան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է հայտարարություն Երևանում ընթացող երթի առթիվ։

Հայտարարության մեջ ասվում է. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբի աշխատակիցները գտնվում են Ազատության հրապարակի և երթի իրականացման տարածքում:

Անթույլատրելի ենք համարում օրենքի, այդ թվում՝ մարդու իրավունքների որևէ խախտում:

Կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել հավաքների խաղաղ բնույթը՝ Սահմանադրությանը և օրենքի տառին համապատասխան:

Անհրաժեշտ է բացառել բռնության որևէ դրսևորում: Բոլոր գրանցվող դեպքերի կապակցությամբ իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ է մանրամասն քննության իրականացում:

Մենք շուրջօրյա ռեժիմով ենք իրականացնում մեր աշխատանքները՝ գործընթացներին հետևելով և միջոցնեռ ձեռնարկելով»։

Կարդացեք նաև

Back to top button