

Ռազմական հեղաշրջման փորձի տապալումը Թուրքիայում Էրդողանի նկատմամբ դժգոհության հետևանք էր, համոզված է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Գործողություններին մասնակից էին նաև բարձրաստիճան զինվորականներ, ինչը ի ցույց դրեց երկրում տիրող պառակտումը: Ռազմական հեղաշրջումն ըստ էության վաղուց էր կազմակերպվում ըստ նրա: Իրանագետի կարծիքով` էլ Անկարան ցույց տվեց այդպիսով, որ անկայուն պետություն է:
Իրանագետ Վարդան Ոսկանյանի համոզմամբ, կատարվածը թուլացրեց Անկարային ու ամրապնդեց տարածաշրջանում Իրանի դիրքերը՝ որպես կայուն պետություն: Ռազմական հեղաշրջման փորձի տապալումը ոչ թե բարձրացնում է Էրդողանի հեղինակությունը, ինչպես կարծում են շատերը, այլ ընդհակառակը՝ անվստահության մթնոլորտ է ձևավորում՝ ասում է:
Թուրքիան վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, մինչդեռ Իրանը միասնական ու ամբողջական է ու, բնականաբար, տնտեսական ծրագրերը անկայուն պետության հետ ձեռնտու չեն Թեհրանին՝ եզրակացրեց իրանագետը։ Խելագար գեներալներ ունեցող երկիրը ցանկացած պահի կարող է հատել հայ- թուրքական կամ հայ-հունական սահմանը։ Այնպես որ՝ այդ երկիրը անհուսալիության ևս մեկ ապացույց ներկայացրեց աշխարհին ու տարածաշրջանի երկրներին՝ կարծում է իրանագետը:
Այսպիսով՝ կարել է արձանագրել, որ Հայաստանի մրցակիցներից մեկը զիջեց դիրքեր։ Այդպիսով՝ Սև ծովը Պարսից ծոցին կապելու ծրագրերում, ըստ Վարդան Ոսկանյանի, Հայաստանը մնում է ամենահուսալին տարածաշրջանում։
Անուշ Հովհաննիսյանն էլ նկատեց, որ ամեն ինչ դեռ ավարտված չէ Թուրքիայում ու թերևս դրանով է պայմանավորված իր կողմակիցներին դրսում պահելու Էրդողանի վախը: Էրդողանի վիճակը, ըստ նրա, այնքան վատ է, որ նա առաջիկայում զբաղված կլինի ներքաղաքական հարցերով։ Այս առումով իզուր են ռուս-թուրքական մերձեցումից մտահոգությունները։ «Էրդողանը պետք է փորձի ներքաղաքական հարցերը կարգավորել: Ռուս- թուրքական մերձեցումն ինչ կարող էր՝ արդեն տվել է Թուրքիային»:
Թուրքիայի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Դանզիկյան էլ ներկայացնելով տեղում այս պահին տիրող իրավիճակը նշեց, որ վտանգը կարծես անցել է։
Ամեն դեպքում՝ այս երկփեղկվածությունը, որ առկա է Թուրքիայում, կհյուծի ու զգալի կթուլացնի թուրքական հասարակությանը՝ համոզված են և իրանագետը, և թուրքագետը:




