
Ալմաթիում անհայտ զինված անձանց կողմից կրակոցների արդյունքում զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երեք ոստիկան՝ հայտնել է Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը։ Ավելի վաղ՝ ըստ գերատեսչության՝ հարձակվողներից մեկը ձերբակալվել է, եւս առնվազն մեկը ազատության մեջ է։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է առնվազն 7 ոստիկան։ Պաշտոնապես այս տեղեկությունը չի հաստատվել։ Քաղաքում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության անցկացնում, մտցվել ահաբեկչական վտանգի ամենաբարձր մակարդակ։




