Մշակույթ

Հայտնի են «Ոսկե ծիրան»-2016-ի հաղթողները (լուսանկարներ)

Երեկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Հայկական կինոյում ունեցած մեծ ավանդի համար «Եղիցի լույս» հատուկ մրցանակին արժանացավ ռեժիսոր Ռոման Բալայանը։ Իսկ ռեժիսորներ Առնո Խայաջանյանը և Իննա Սահակյանը պարգևատրվեցին համապատասխանաբար 7500 և 5000 դոլար մրցանակով։

Փակման արարողության ժամանակ հայտնի դերասանուհի Ժակլին Բիսեթն արժանացել է «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակին։

Գլխավոր մրցանակին՝ «Ոսկե ծիրան»-ին արժանացել են ռուս ռեժիսոր Եվգենի Գրիգորևի «Ձախ ափի հանդիման», խորվաթ ռեժիսոր Բրանկո Շմիդտի «Բալերի անունները»,  հայազգի ռեժիսոր Աննա Արևշատյանի «Բարի լույս», ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանի՝ Հայոց ցեղասպանության թեմայով «Քարքարոտ ճամփաներ», հայազգի ռեժիսոր Վիգեն Արմենյանի «Ընձառյուծի լռությունը» ֆիլմերը։շ

Այս տարի առաջին անգամ հանձնվեց նաև նոր՝ փառատոնի նախագահի մրցանակ, որն ստացավ Աննա Մելիքյանը իր «Սիրո մասին» (2015) ֆիլմի համար:

ga ga1 ga2 ga3 ga4 ga5 ga6 ga7 ga8 ga9 ga10

Կարդացեք նաև

Back to top button