

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված համաձայնագրի համաձայն, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակում Գյումրիում վերաբացվել և վերազինվել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի տարածաշրջանային լաբորատորիան: ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքներ ինվազեցման գործակալությունը 2,7 միլիոն դոլար է ներդրել լաբորատորիայի վերանորոգման համար, 340 հազար դոլարար ժողությամբ էլ սարքավորումներ ու կահույք գնել: Աշխատանքային այցով Գյումրի մեկնած առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի տարածաշրջանային լաբորատորիայի պայմաններին ծանոթանալուց հետո այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ հանդես է եկել կարևոր հայտարարությամբ՝ ինվազիվ սրտային վիրաբուժության գնային քաղաքականության վերանայման՝ ծառայությունն առավել մատչելի դարձնելու մասին:




