Հասարակություն

«Արեւիկ Ազգային Պարկի» տարածքում հրդեհը չի հաջողվում մարել

pojarՀայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 13-ին, ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 100 հա խոտածածկույթ, որից 2,5 հա-ն՝ «Արեւիկ Ազգային Պարկի» տարածքում:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են թիվ 56 ՀՓՋ-ից 22 հրշեջ-փրկարար, Մեղրիի ՈԲ-ից 7 աշխատակից, «Արեւիկ Ազգային Պարկի» 13 եւ «Մեղրի ՃՇՇ»-ի 6 աշխատակից:

Տեղեկատվություն ստացվեց, որ ներկա պահին հրդեհի օջախը գտնվում է անանցանելի, ժայռոտ հատվածում, անվտանգության նկատառումներից ելնելով որոշում է կայացվել դադարեցնել հրդեհաշիջման աշխատանքները եւ շարունակել հուլիսի 14-ին՝ ժամը 06.00-ին:

Հրդեհի հնարավոր տարածման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով՝ դեպի բնակելի եւ անտառապատ տարածքներում հրշեջների եւ «Արեւիկ Ազգային Պարկի» 3 աշխատակիցների ուժերով ժամը 20.20-ից սահմանվել է հերթապահություն:

Հուլիսի 14-ին, ժամը 06.10-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, «Արեւիկ Ազգային Պարկի» 25 աշխատակից, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 50 զինծառայող եւ տեղի 15 բնակիչ (ժ.06:47-ին հասնելով սարի ստորոտին՝ ճանապարհի մնացած հատվածն շարունակել են ոտքով):

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Back to top button