
Հայաստանի լեռներում ռուսական ռազմաբազան կիրականացնի տակտիկական զորավարժությունների առաջին փուլը, հաղորդում է RIA Novosti-ին՝ հղում անելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:
Մանրամասնվում է, որ զորավարժությունները կկայանան հուլիսի 11-16-ը շրջանի ռազմական նախապատրաստության շտաբի ղեկավար Ռոման Բինյուկովի հրամանատարությամբ:
Միավորումը 100 կմ-անոց երթ է իրականացրել մինչև զորավարժությունների վայր, որտեղ իրականացնելու են պաշտպանական և հարձակողական գործողությունների նախապատրաստություններ:




