Մշակույթ

Անարդարության ցավը թույլ չի տալիս ապաքինվել.«Ոսկե ծիրան»-2016

alisagevorgyan
2015 թվականին մի թրքուհի պարզում է, որ մեծ տատը ցեղասպանությունը վերապրողներից է և որոշում է մեկնել Հայաստան՝ մասնակցելու Հայոց եղեռնի 100-ամյակին: Մայան այս խնդրի մարմնավորումն է, քանի որ և հայ է, և թուրք: Նրա ներսում երկու թշնամի է ապրում. մեկը տառապում է ցեղասպանության պատճառով, իսկ մյուսը՝ հերքման: Ամերիկահայ կինոռեժիոսոր  Նարե Մկրտչյանի  «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմը մարդկային տառապանքի պատմություն է: Համենայն դեպս այսպես է այն ներկայացնում երիտասարդ ռեժիսորը: ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի  հայկական համայնապատկեր  մրցույթում:

 

nare mkrtchyan «Տատիկիս ընտանիքը փրկվել էր մի թուրքի շնորհիվ, իսկ պապիկիս ընտանիքի բոլոր անդամները սպանվել էին թուրքերի ձեռքով: Լավ ու վատ թուրքի պայքարն իմ ներսում վաղուց հանգիստ չէր տալիս: Ֆիլմը առաջին հայացքից ցեղասպանության մասին է, բայց իրականում այն մարդկային տառապանքի մասին է: Մեկը տառապում է անարդարության ցավից, մյուսը՝ ժխտման մեղքի»:«Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմի հեղինակ ամերիկահայ Նարե Մկրտչյանը կարծում է, որ սա է այն լեզուն, որն ընթեռնելի է ոչ միայն հայերիս, այլև աշխարհին: Երիտասարդ ռեժիսորն ասում է, ֆիլմի նկարահանումների ժամանակ շատ բան է հասկացել, օրինակ այն, որ ցեղասպանությունը չի ավարտվում այնտեղ, որտեղ ավարտվում է: 100 տարի այն փոխանցվում է սերնդե սերունդ, որովհետև անարդարության ցավը թույլ չի տալիս ապաքինվել:

«Մեկ տարի առաջ այնքան վիրավորված էի Մայայից, որ անգամ չցնակացա նրա հետ խոսել: Իսկ հետո հասկացա, որ նա տեսախցիկի առաջ հրաժարվեց օգտագործել ցեղասպանություն բառը միայն վախից»:

Նարեն ասում է, որ իր ֆիլմն ինչ որ առումով նամակ է` ուղղված Մայային, որպեսզի նա հասկանա, թե որքան մեծ է մեր ցավը: Թուրքական հասարակության մեջ տիրող ներկա վիճակը նրան մեծ լավատեսություն չի ներշնչում, բայց հավատում է , որ փոփոխությունը տեղի է ունենալու հենց այդ հասարակության ներսից:

«Եթե երբևէ նկարեմ ֆիլմ Հայաստանի մասին, ապա կընտրեմ կանանց թեման: Կանանց իրավունքներն ամբողջ աշխարհում են  ոտնահարվում, բայց ինձ ավելի հոգեհարազատ է հայ կնոջ կերպարը»,-ասում է ամերիկահայ ռեժիսորը:

Կարդացեք նաև

Back to top button