
լրացված 18.42-ին

ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը հրապարակել է իր ամփոփիչ կոմյունիկեն, որտեղ, ինչպես եւ սպասվում էր, անդրադարձ է եղել ղարաբաղյան հարցին: Ըստ քաղաքագետ Գեւորգ Մելիքյանի՝ ըստ էության, կոմյունիկեյում անդրադարձ է եղել խաղաղության հաստատման անհրաժեշտությանը ողջ Հարավային Կովկասում: Վարշավայից հայտնում է Հանրային Ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդաշարի հեղինակ, քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը: Ներկայացնում ենք քաղաքագետ Գեւորգ Մելիքյանի հետ հարցազրույցը Վարշավայից:
Ռադիոլուրի 18.00-ի թողարկումից հատված
հրապարակված 17.45
«ՆԱՏՕ-ն պետք է վերակազմավորման գործընթացներ անցնի, քանի որ սպառնալիքները շատանում են»,- այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դաշինքի գագաթաժողովի՝ Աֆղանստանին նվիրված նիստից հետո, չնշելով սակայն, թե որ երկրին է որպես սպառնալիք դիտարկում ՆԱՏՕ-ն: Վարշավայից հայտնում է Հանրային Ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդաշարի հեղինակ, քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը:
Նշենք, որ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Սթոլթենբերգն ասել է, որ Ռուսաստանը ՆԱՏՕ–ի համար անմիջական սպառնալիք չի ներկայացնում։ «Մենք Ռուսաստանի կողմից ոչ մի անմիջական սպառնալիք չենք տեսնում ՆԱՏՕ–ի անդամ երկրների նկատմամբ։ Ռուսաստանի հետ մենք ռազմավարական գործընկերություն չունենք, ինչին ձգտում էինք սառը պատերազմից հետո։ Մենք հիմա նոր իրավիճակում ենք, որը տարբերվում է նրանից, ինչ մենք ունեինք նախկինում»,– ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Գեւորգ Մելիքյանի հետ հարցազրույցը Վարշավայից




