Միջազգային

Հալեպում ռմբակոծության հետևանքով զոհվել է 30 մարդ, 150-ը վիրավորվել

Գրոհայինները նախօրեին ռմբակոծել են Հալեպը, զոհվել է 30 մարդ, առնվազն 150 մարդ վիրավորվել է: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անլով Sputnik գործակալությանը:

Ավելի վաղ սիրիական ՍԱՆԱ գործակալությունը հայտնել էր 20 զոհի, 140 վիրավորի մասին:

27 մարդ զոհվել է համալսարանական հանրակացարանի  ռմբակոծության ժամանակ,  որտեղ ներկա պահին բնակվում են Հալեպ և Իդլիբ նահանգներից ժամանած փախստականները:

«Արևելք»-ը գրում  է, որ հատկապես հրթռակոծվել են Հալեպի Մոկամպո և Ալ Ֆըրքան թաղամասերը:

Back to top button