ՄիջազգայինՑեղասպանություն 100

Անկարան արձագանքել է Ֆրանսիայի խորհրդարանի որոշմանը

Անկարան Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած` ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը համարում է խոսքի ազատությունը սահմանափակող: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Տանջի Բիլգիչան:

Նա նշել է, որ Թուրքիայում ուշադիր հետեւել են օրինագծի քննարկման եւ ընդունման գործընթացին: Եթե օրինագիծն ընդունվի իր ներկայիս տեսքով,   «խոսքի ազատության սահմանափակման» պոտենցիալ ռիսկեր կպարունակի: «Մենք կշարունակենք հետեւել Ֆրանսիայի Սենատում գործընթացին: Հույս ունենք, որ ֆրանսիական Սենատը կհանի այն տարրերը, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը», — ասված է հայտարարության մեջ:

Back to top button