
ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում անցկացվում են բողոքի ակցիաներ՝ ընդդեմ ոստիկանական բռնության։ Բողոքի ալիքը սկսվել է օրերս Լուիզիանայում և Մինեսոտայում ոստիկանների կողմից 2 սևամորթների սպանության դեպքերից հետո։
Դալլասում բողոքի ցույցերի ժամանակ սպանվել է 4 ոստիկան, ևս 11-ը վիրավորվել են։ Անկարգությունների ընթացքում անհայտ անձինք թիրախավորված կրակ են բացել իրավապահների վրա Դիլեյ-պալազայի շրջանում։ Fox News-ի տվյալներով՝ տուժած ոստիկաններից 3-ի վիճակը ծայրահեղ է։
Ոստիկանապետ Դևիդ Բրաունի խոսքով՝ գործել են 2 դիպուկահարներ, իրավապահ մարմինների աշխատակիցներին հաջողվել է «անկյուն քաշել» կասկածյալներից մեկին։ Նա նաև նշել է, որ կասկածյալները սպառնացել են ռումբ պայթեցնել Դալլասի կենտրոնում։




