
Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հյուսիս գտնվող Բալադ քաղաքում կրակոցների ու պայթյունների շարքի զոհ է դարձել 35 մարդ, վիրավորվել է առնվազն 60-ը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ մեխանիզմը շիայական դամբարանի մուտքի մոտ, որտեղ ոստիկաններ են գտնվել։ Այնուհետև այլ մահապարտ ահաբեկիչ և ևս 9 զինված անձինք ներխուժել են դամբարան, որտեղ միջոցառմանը հավաքված ընտանիքներ կային։ Եվս մեկ մահապարտ ահաբեկիչ ոչնչացվել է։
Նշվում է, որ շիայական սրբավայրի տարածքը ենթարկվել է նաև հրթիռակոծման։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը։




