
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 11-12-ը կայցելի Ադրբեջան, ուր կքննարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 11-12-ը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան և Բաքվում առաջիկա հանդիպումների ժամանակ կքննարկի երկկողմ օրակարգի այժմեական հարցեր, ինչպես նաև կարծիքներ կփոխանակի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ»,- տեղեկացրել է նա:
Զախարովան հավելել է, որ Լավրովը հուլիսի 12-13-ը կմեկնի Ղազախստան, որտեղ կմասնակցի Մերձկասպյան երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:




