Միջազգային

Պուտինն օգոստոսին կարող է այցելել Ադրբեջան. Պեսկով

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսին կարող է այցելել Բաքու՝ մասնակցելու համար Իրանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ ներկա դրությամբ մշակվում է օգոստոսին Պուտինի կողմից Բաքու այցելելու հնարավորությունը: Իրանական Tasnim լրատվական գործակալությունը այսօր հայտնել է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին պլանավորում է օգոստոսին այցելել Ադրբեջան, ուր ակնկալվում է, որ նա կմասնակցի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը: Եռակողմ հանդիպման շրջանակներում տեղի են ունենալու նաև երկկողմ հանդիպումներ:

Կարդացեք նաև

Back to top button