Միջազգային

Միջերկրական ծովում փրկվել է մոտ 4500 ներգաղթյալ

Սիցիլիական ծոցի շրջանում՝ Միջերկրական ծովով Աֆրիկայի հյուսիսից Եվրոպա հասնելու փորձի ժամանակ, վերջին մեկ օրում փրկվել են մոտ 4500 ներգաղթյալներ։ RIA Novosti-ն հայտնել է Իտալիայի առափնյա պահպանության ծառայությունը:

Նշվում է, որ մոտ 30 փրկարարական գործողությունների իրականացմանը մասնակցել են Իտալիայի ռազմածովային ուժերի նավերն ու մոտորանավակները, ինչպես նաև ԵՄ արտաքին սահմանների վերահսկողության Frontex գործակալության ուժերը՝ մի շարք միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների աշխատակիցների աջակցությամբ։

Կարդացեք նաև

Back to top button