Քաղաքական

ԼՂ խնդրում նոր բանակցողների կարիք չկա՝ ասում է Ղազախստանի ԱԳ նախարարը

Կարիք չկա ներգրավել նոր բանակցողներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում՝ հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար  Երլան Իդրիսովը՝ Աստանայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

«Ստեղծվել է հատուկ Մինսկի խումբ, որի շրջանակներում հստակ ձևակերպվել են հակամարտության կարգավորման սկզբունքները: Անհրաժեշտ է   ապահովել այդ պայմանավորվածությունների իրագործումը»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Կարդացեք նաև

Back to top button