Միջազգային

ՆԱՏՕ-ն կարող է ընդլայնել առաքելությունը Միջերկրականի արևելքում

Վարշավայում հուլիսի 8-9-ը տեղի ունենալիք գագաթնաժողովը կարող է որոշում ընդունել ՆԱՏՕ-ի ռազմածովային առաքելության ընդլայնման մասին՝ ԵՄ անդամ երկրներ փախստականներին ապօրինաբար փոխադրողների դեմ պայքարի համար։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ՆԱՏՕ-ին մոտ Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը։

Առաքելության ընդլայնմանը կողմ են հանդես գալիս Գերմանիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։

Էգեյան ծովում տեղակայված է ՆԱՏՕ-ի ռազմածովային խումբը, որը տեղեկություն է հավաքում ներգաղթյալներին ապօրինաբար փոխադրողների մասին և փոխանցում այն Հունաստանին և Թուրքիային՝ նպաստելով այդ երկրների և ԵՄ-ի ջանքերի համակարգմանը։

Back to top button