Հասարակություն

Հայաստանում ռուս օդաչուները պատրաստվում են տակտիկական վարժանքների

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան «Էրեբունի» ռազմակայանի կործանիչ եւ բանակային ավիացիայի օդաչուները սկսել են ինտենսիվ գործնական պատրաստությունը լայնածավալ մարտավարական վարժանքներին, որոնք կայանալու են հուլիսի կեսին «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորավարժարաններում:

Չորրորդ սերնդի МиГ-29 կործանիչների, Ми-24П եւ Ми-8МТ ուղղաթիռների օդաչուները ուսումնամարզական թռիչքներ են իրականացնում նվազագույն եւ առավելագույն թույլատրելի բարձրությունների վրա, ինչպես նաեւ օդային մարտի անցկացման խնդիրներ եւ ցամաքային օբյեկտներին հարձակումներ են կատարում, հաղորդել է ռուսաստանյան ռազմակայանի մամուլի ծառայությունը:

Back to top button