Միջազգային

Միջերկրական ծովից դուրս են բերվել Airbus A320-ի ուղևորների մարմինները

Միջերկրական ծովից դուրս են բերվել «Եգիպտական ավիաուղիների»՝ մայիսի 19-ին վթարի ենթարկված MS804 չվերթի ուղևորների մարմինները: Այդ մասին հայտնել են աղետի հետաքննության հարցերով հանձնաժողովում, գրում է BBC-ն:

«Որոնողական նավը, որը պատվիրել է Եգիպտոսի կառավարությունը, ջրի երես է հանել բոլոր մարմինները, որոնք ավելի վաղ հաջողվել է հայտնաբերել ջրի տակ»,- ասված է հայտարարությունում:

Այժմ նավն ուղղվում է Ալեքսանդրիայի նավահանգիստ, որտեղ մարմինները կհանձնի քննիչներին:

«Դրանից հետո այն կվերադառնա աղետի վայր՝ ևս մեկ անգամ որոնումներ իրականացնելու համար»,- նշված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե չվերթն իրականացնող A320 ինքնաթիռն անհետացել էր ռադարների էկրաններից Միջերկրական ծովի արևելյան հատվածում մայիսի 19-ին: Ինքնաթիռում եղել է 66 մարդ, որոնց թվում եղել են Եգիպտոսի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի քաղաքացիներ:

Back to top button