Հասարակություն

ՌԴ ԱԻՆ օդանավի 5-րդ չվերթով Երևան ժամանեց Լարսի փակ անցակետում մնացած ևս 50 ՀՀ քաղաքացի

Այսօր ժամը 13.20-ի սահմաններում Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից Երևան է ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը՝ 5-րդ չվերթով Հայաստան տեղափոխելով ևս 50 ՀՀ քաղաքացու, ովքեր մնացել էին Ռուսաստան-Վրաստան սահմանային անցակետում՝ ճանապարհի փակման հետևանքով։

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։

Հատուկ չվերթներով թռիչքներն իրականացվել են ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում՝ հունիսի 23-ին Լարսի անցակետում ճանապարհի փակման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին՝ ժամը 02.20-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել ՌԴ ԱԻՆ ինքնաթիռի 1-ին չվերթը, որը Հայաստան էր տեղափոխել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված մեր հայրենակիցներին: Երկրորդ ինքնաթիռը ժամանել էր նույն օրը՝ ժամը 07.55-ին, երրորդը` 13.48-ին, իսկ չորրորդը՝ 19.02-ին:

Back to top button