Տնտեսական

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն այսօր աճել են գրանցել: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,6%-ով՝  հասնելով 48,62 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի օգոստոսի ֆյուչերսներն էլ աճել են 0,39%-ով՝ հասնելով բարելի համար 49,98 դոլարի։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Back to top button