Միջազգային

Սեպտեմբերի վերջին ԵՄ-ը կարող է չեղարկել Վրաստանի համար վիզաները.Շտայնմայեր

Եվրամիությունը Վրաստանի համար վիզային ռեժիմը կարող է չեղարկել արդեն այս տարվա սեպտեմբերի վերջին: «Գերմանիան և Եվրամիությունն առավելագույնն են անում վիզաների ազատականացումն իրականություն դարձնելու համար: Խորհրդատվություններ, հանձնաժողովային լսումներ են ընթանում: Ենթադրաբար հուլիսին այդ գործընթացը կավարտվի, և սեպտեմբերի ընթացքում մենք, հավանաբար, վերջնական արդյունքի կհասնենք»,-ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, նա տարածաշրջանային այցի շրջանակներում այսօև գտնվում է Թբիլիսիում՝ մասնակցելու ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի ամառային նիստին:

Գերմանացի պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Վրաստանի արտգործնախարար  Միխայիլ Ջանելիձեն նշել է, որ Վրաստանի կառավարությունը վրաց ժողովրդի աջակցությամբ շատ բարեփոխումներ է իրականացրել, քայլեր է ձեռնարկել վիզաների ազատականացման ու Եվրամիության արժանի գործընկերը դառնալու համար: Մենք վստահ ենք, որ վիզաների ազատականացման ժամկետները կհամապատասխանեն Վրաստանի ու վրաց ժողովրդի ակնկալիքներին»,-ասել է վրաց պաշտոնյան:

Back to top button