
Կյանքի 76-րդ տարում վախճանվել է գյումրեցի քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Զավեն Կոշտոյանը։ Վերջինիս գործերին բնորոշ են զուսպ մոնումենտալության և խոհաքնարականության նրբին զուգորդումը։ Դրանց հիմնական մասը զարդարում է Գյումրին, որոնց թվում են Ալեքսանդր Պուշկինի, Ավետիք Իսահակյանի, Ալեք Մանուկյանի բրոնզե բարձրաքանդակները:




