Հասարակություն

Մի քիչ բակ, մի քիչ համակարգիչ. ինչպես անցկացնի երեխան ամառային հանգիստը

sonahakobyan

Ամառային արձակուրդներն  արդեն մեկ ամիս է սկսվել են: Հետաբար ավելացել է երեխաների ու դեռահասների ազատ ժամանակը: Ինչպես են ազատ ժամանակն անցկացնում երեխաները: Երկար ժամանակ համակարգչով, հեռախոսով ու պլանշետով զբաղվելու  ֆիզիկական ու հոգեբանական  հետևանքներին են այսօր անդրադարձել ոլորտի մասնագետները։ Նրանք արձանագրում են՝ եթե  բակային խմբակային խաղերը երեխային օգնում են ձեռք բերել շփման հմտություններ, ար համակարգչային խաղերը  մեկուսացնում են երեխային և կտրում իրականությունից:

 

Erexa-xaxԲակային խաղերն այսօր մոռացվել են: Եթե օրինակ տարիներ առաջ երեխաներն անհամբեր սպասում էին ամառային արձակուրդներին և բակային խաղերին, այսօր թերևս հազվադեպ են հանդիպում բակեր, որտեղ երեխաները գնդակ են գլորում, կամ մեր մանկության այլ ավանդական խաղերը խաղում: Հետաքրքրություններն այսօր փոխվել են, և ոչ դեպի դրականը: Այժմ երեխաներին հետաքրքրում են համակարգչային խաղերն ու շփումները սոցիալական կայքերում: Անդրադառնալով  համակարգչային  զբաղմունքների բացասական հետևանքներին՝ հոգեբան Արմինե Փաշայանը նկատեց, որ, ի տարբերություն բակային խմբակային խաղերի, որոնք երեխային օգնում են ձեռք բերել շփման հմտություններ, համակարգչային խաղերը  մեկուսացնում են նրանց և կտրում իրականությունից:

Իհարկե, արգելելն ամենաարդյունավետ միջոցը չէ՝ ասում է հոգեբանը: Ծնողներին նա պարզապես խորհուրդ է տալիս երեխայի համար գտնել այլընտրանքային զբաղմունքներ: Ի դեպ՝ շատ կարևոր է, որ հենց ծնողը  մեծ ժամանակ հատկացնի երեխային և ոչ թե հեռախոսը կամ պլանշետը տա նրա ձեռքն ու ինքը զբաղվի այլ գործերով: Համակարգչային խաղերն իրենց բացական ազդեցությունն ունեն ոչ միայն երեխայի հոգեբանության, այլև ֆիզիկական առողջության վրա: Հաճախ ծնողները կորցնելով ժամանակի զգացողությունը, իրենք էլ չեն նկատում, որ երեխան արդեն մի քանի ժամ է, ինչ համակարգչի առջև է, ինչն անհետևանք չի կարող մնալ նաև երեխայի տեսողության համար՝ նկատեց  Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը:

Եթե ակնաբույժն ու հոգեբանը դեմ են համակարգչային խաղերին, ապա մանկական օրթոպեդ-վնասվածքաբան Արարատ Նազանյանը շատ ավելի անվտանգ է համարում համակարգչային, քան՝ բակային խաղերը, որոնց ժամանակ երեխան կարող է բազմաթիվ վնասվածքներ ստանալ:

Այդուհանդերձ՝ վնասվածքաբանը ևս դեմ է համակարգչի չարաշահումից: Համակարգչից կարելի է օգտվել 6- 7 տարեկանից սկսած եւ  30 րոպեից ոչ ավելի:

Back to top button