Միջազգային

Օբամա. «Բրեկսիտը» երկարաժամկետ հարցեր է առաջացրել

Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալը առաջացրել է համաշխարհային տնտեսության երկարաժամկետ աճի հետ կապված հարցեր՝ ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Ըստ Բի Բի Սի- ի՝ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ «բրեկսիտը» սառեցնում է Բրիտանիայում եւ Եվրոպայում ներդրումները։

Օբաման այժմ գտնվում է Օտտավայում, որտեղ տնտեսական կապերի ամրապնդման հարցերն է քննարկում Կանադաչի վարչապետ Ջասթին Տրյուդոյի եւ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոի հետ։

Մինչեւ բրիտանական հանրաքվեն ԱՄՆ նախագահը աջակցում էր նրանց, ովքեր դեմ էին ԵՄ- ից դուրս գալուն։ Անգամ հոդվածով էր հանդես եկել  Daily Telegraph — ում, ինչի համար նրան մեղադրել էին այլ երկրի ներքին գործերին խառնվելու մեջ։

Back to top button