Միջազգային

Անթալիան բացվեց ռուս զբոսաշրջիկների առաջ. կայացավ Պուտին- Էրդողան հեռախոսազրույցը

Այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է Վլադիրիր Պուտինի հեռախոսազրույցը Ռեջեփ Թաիպ Էրդողանի հետ: Այն տևել է 45 րոպե, երկու երկրների ղեկավարները խոսել են երկկողմ հարաբերությունների վերականգնմանը վերաբերող հարցերի շուրջ: Ռուսատանի և Թուրքիայի նախագահները հեռախոսային բանակցությունների արդյունքներով պայմանավորվել են անցկացնել դեմ առ դեմ հանդիպում, ժամկետները և վայրը կհստակեցվեն դիվանագիտական խողովակներով:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Թուրքիա ռուս զբոսաշրջիկների այցելության համար գործող սահմանափակումների հարցը: «Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է, որ կհանձնարարի կառավարությանը բանակցություններ սկսել համապատասխան թուրքական գերատեսչությունների հետ՝ առևտրատնտեսական և այլ ոլորտներում փոխշահավետ երկկողմ համագործակցությունը վերականգնելու համար: Վերացվելու են Թուրքիա ռուս զբոսաշրջիկների այցելության հարցում գործող սահմանափակումները»,- ասված է հաղորդագրությունում:

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է նաև, որ երկրների նախագահները վճռականություն են հայտնել վերականգնել երկու երկրների միջև փոխհարաբերությունները և ահաբեկչության դեմ համատեղ պայքարը, և դրա համար պետք է կատարել «անհրաժեշտ քայլեր»:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Պուտինը Էրդողանի հղած նամակից հետո կառավարությանը հանձնարարել է սկսել Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը։

Կարդացեք նաև

Back to top button