
Ռուսաստանը Արեւմուտքի քաղաքականության եւ պատժամիջոցների պատճառով հայտնվել է նորագույն պատմության մեջ առավելագույն մեկուսացման մեջ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Շուլցը։ «Մեր նախագահի միջազգային առաջնորդության շնորհիվ Ռուսաստանը հայտնվել է ավելի շատ մեկուսացման մեջ, քան երբեւէ նորագույն պատմության մեջ»,- հայտարարել է Շուլցը։ Նա ընդգծել է, որ պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսությունը նվազեցրել է 1/6- րդ չափով։
Սպիտակ տան ներկայացուցիչը կասկած է հայտնել, որ Մեծ Բրիտանիայում ԵՄ- ից դուրս գալու հանրաքվեն կարող է պատժամիջոցների մեղմացման տանել։ «Ես տեղյակ եմ հրապարակային հարթակներում նման շահարկումներին։ Սակայն մեր տեսլականը հետեւյալն է՝ մենք չենք սպասում, որ Մեծ Բրիտանիայի հանրաքվեն կարող է ինչ- որ ազդեցություն ունենալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու գործում»,- ասել է Շուլցը։




