Հասարակություն

Ռադիկ Մարտիրոսյանն վերընտրվել ԳԱԱ նախագահ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում այսօր տեղի են ունեցել կառավարման մարմինների՝ նախագահի, փոխնախագահի, ակադեմիկոս-քարտուղարի ընտրություններ:

Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ  նախագահի պաշտոնում: Նրա օգտին քվեարկել է ընդհանուր ժողովի մասնակիցներից 108-ը , դեմ՝ 19-ը, 2  քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: ՀՀ ԳԱԱ նախագահի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է ակադեմիկոս Յուրի Շուքուրյանի, ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնում՝ Հրանտ Մաթևոսյանի թեկնածությունները։ Նրանք նույնպես վերընտրվել են։

Back to top button