
Իսրայելն ու Թուրքիան վեց տարվա լարված հարաբերություններից հետո կարգավորման համաձայնության են հասել` հայտնում է dpa со- ն՝ վկայակոչելով իսրայելական դիվանագիտական անանուն աղբյուրները։
Դիվանագետի խոսքով՝ Իսրայելը 20 մլն դոլար փոխհատուցում կտա Գազայի շրջափակումը ճեղքել փորձած Mavi Marmara նավում զոհված թուրք ակտիվիստների ընտանիքներին։ Նաեւ երկու պետությունները դիվանագիտական առաքելություններ կփոխանակեն։
«Ֆրանս պրես» գործակալությունը հայտնում է, որ համաձայնության մասնամասները կհայտարարվեն այսօր։ Իսկ Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զանգահարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին եւ շնորհակալություն հայտնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ԱՄՆ ջանքերի համար։




