Սպորտ

Չիլիի Ամերիկայի չեմպիոն դառնալուց հետո Մեսին լքեց Արգենտինայի հավաքականը

Չիլիի ֆուտբոլի  հավաքականը 4։2 հաշվով հաղթանակ տանելով Արգենտինայի ընտրանու դեմ պայքարում՝ նվաճեց Ամերիկայի գավաթը։ Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 0։0 հաշվով, իսկ հաղթողը որոշվեց 11- մետրանոցներով։  Չիլին երկրորդ անգամ դարձավ Ամերիկայի չեմպիոն։ Նախորդ անգամ չիլիացիները գավաթը գրավել են 2015 թվականին։ Ինչպես այժմ, անցած անգամ եւս Չիլիի մրցակիցը արգենտինացիներն էին, ինչպես այժմ, անցած անգամ եւս հիմնական եւ լրացուցի ժամանակով խաղն ավարտվել էր 0։0, ինչպես այժմ, անցած անգամ եւս չեմպիոնը որոշվել էր 11- մետրանոցներով, որն ավարտվել էր 4։1 հաշվով։

Առաջնությունից հետո Արգենտինայի հավաքականի ավագ Լեոնել Մեսին հայտարարել է, որ դադարեցնում է մասնակցությունն ազգային ընտրանուն։ «Ինձ համար ազգային հավաքականում խաղալ ավարտվել է։ Ես արեցի ինչ կարող էին, սակայն չեմպիոնությունը չնվաճելը շատ ցավոտ է»,- նրա խոսքն է մեջբերում Բի Բի Սի- ն։

Կարդացեք նաև

Back to top button