Միջազգային

Էլ Ֆալուջան ազատագրվել է «Իսլամական պետությունից»

Էլ Ֆալուջան այսօր ամբողջությամբ ազատագրվել է «Իսլամական պետությունից»՝ հայտարարել է Իրաքի կառավարական ուժերի հրամանատար գեներալ Աբդել Վահիդ աս Սաիդին։

«Մենք ցանկանում ենք իրաքի ժողովրդին լավ լուրեր հայտնել։ Էլ Ֆալուջայի համար ճակատամարտը հաջողությամբ ավարտվել է»,- ասել է նա իր հեռուստաուղերձում։ Ըստ ՏԱՍՍ- ի՝ գեներալը նշել է, որ քաղաքում եւ նրա հարակից շրջաններում գործողության մարտական մասն ավարտվել է։ «Ալ Մայադին» հեռուստակայանին նա հայտնել է, որ գործողության հաջորդ փուլը տարածքի ականազերծում է։ Աս Սաիդին հայտնել է, որ քաղաքում ոչնչացվել է 1800 գրոհային։

Էլ Ֆալուջայի ազատագրման գործողությունն սկսվել էր մայիսի 23- ին, մայիսի 30- ին զորքերին հաջողվել էր մտնել քաղաք, այս ընթացքում քաղաքի հիմնականում սունի բնակչությունը փորձում էր լքել այն։ ՄԱԿ- ի տվյալներով՝ Էլ Ֆալուջան լքել է 68 հազար մարդ, այն դեպքում, երբ քաղաքի բնակչությունը 90 հազար է։

Back to top button