Մշակույթ

Տիգրան Մանսուրյանն ու Հասմիկ Պապյանը հանդիպել են Հռոմի Պապի հետ

ՀՀ ժողովրդական արտիստներ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ու  երգչուհի Հասմիկ Պապյանը հանդիպել են Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:

«Աննկարագրելի զգացողություն է, երբ հայրենի հողի վրա ոտք դնելուց երեք ժամ հետո արժանանում ես այսօրինակ երջանկության: Աղոթքներդ առ Աստված, ի խաղաղություն և բարօրություն իմ տառապած ժողովրդի, մեծ մարդ և իրական քրիստոնյա…»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Հասմիկ Պապյանը:

Հիշեցնենք, որ Հռոմի պապը Հայաստան է եկել նախօրեին: Այսօր Գյումրիի Սուրբ Վարդանանց հրապարակում Պապը մատուցում է Սուրբ Պատարագ:

Լուսանկարը՝ Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյան էջից

Կարդացեք նաև

Back to top button