
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ հիասթափված է բրիտանական հանրաքվեի արդյունքներից։ «Բրիտանիայից եկող լուրերը իրականում հիասթափեցնող են։ Դա տխուր օր է Մեծ Բրիտանիայի եւ Եվրոպայի համար»,- Գերմանիայի ԱԳՆ թվիթերյան էջում տեղադրված է նա կարծիքը։
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էրոյին եւս տխրեցրել են քվեարկության արդյունքները։ «Տխուր է Միացյալ Թագավորության համար։ Եվրոպան կշարունակի առաջ ընթանալ, սակայն նա պետք է արձագանքի եւ վերադարձնի մարդկանց վստահությունը։ Դա անհրաժեշտ է»,- ասել է նա թվիթերյան իր էջում։
Եվրախորհրդարանի նախագահը Մարտին Շուլցը հայտարարել է, որ Բրյուսելը պատրաստ է Մեծ Բրիտանիայի դուրս գալուն։ Նա կարծում է, որ դուրս գալու բանակցություններն արագ կսկսվեն։ «Մենք պատրաստվել են «բրեկսիտին»,- հայտարարել է նա գերմանական ZDF հեռուստակայանին։




