
Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդական է դարձել հայազգի Քիթ Նահիգյանը՝ հատնում եմ ամերիկյան լրատվամիջոցները։ Նշվում է, որ Քիթ Նահիգյանը եղբոր՝ Քենի հետ ղեկավարում է հասարակայնության հետ կապերով զբաղվող Nahigian Strategies ընկերությունը։
Թրամփի նախընտրական քարոզարշավը Նահիգյան եղբայրների առաջին փորձը չէ։ Ավելի վաղ հայազգի եղբայրների ընկերությունը մասնակցել է մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում՝ կոնգրեսական Ռոբերտ Դոլդի նախընտրական քարոզարշավի կազմակերպմանը:




