Հասարակություն

Լուսավորիչը ներշնչման աղբյուր կլինի Հայաստանում Պապի զանազան հանդիպումներում. կարդինալ Կուրտ Կոխի հոդվածը

Ֆրանցիսկոս սրբազան քահանայապետի Հայաստան ճանապարհորդությունը շահավետ առիթ է զորացնելու Հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների միջեւ եղբայրական հարաբերությունները, որը զարգանում է Վատիկանի Երկրորդ տիեզերական ժողովից հետո՝ հայտնում է Վատիկանի ռադիոն` իր կայքում հրապարակելով կարդինալ Կուրտ Կոխի հոդվածը (մանրամասները՝ այստեղ

«Այս այցելությունը կատարվում է սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ քահանայապետի այցելությունից 15 տարի անց։ Դա պատմական իրողություն էր այն ժամանակ։ Սրբազան պապն առաջին անգամ էր օթեւանում այլ եկեղեցապետի նստավայրում։ Նախ՝ գործնական պատճառով՝ Քահանայապետական նվիրակը Երեւանում նստավայր չուներ։ Սակայն առավել եւս այն միասնականությանն ուղղված քայլ էր։

Գարեգին Երկրորդ կաթողիկոսն ուզում էր Սրբազան պապին մատուցել այն հյուրասիրությունը, որը Պողոս Վեցերորդ քահանայապետը մատուցել էր Վազգեն Առաջին կաթողիկոսին՝ Վեհափառին հյուրընկալելով Վատիկանի մեջ։ Միասնական այցելությունները ոչ միայն աստվածաբանական կարծիքների փոխանակմանն են նպաստում, այլ ստեղծում են բարեկամական եւ եղբայրական հոգեւոր մշակույթ՝ Ավետարանի հոգու համաձայն։ Թույլ են տալիս հյուրընկալելու եւ հյուրըկնկալություն ընդունելու ընծան մատուցել։ Միասնականությունը նպատակ ունի զարգացնելու հյուրընկալության եւ բարեկամության մշակույթ՝ քաջալերելով ուրախության եւ ցավի բաժանումը քրիստոնյաների միջեւ։ Դրանք անցյալի վերքերը բուժելուն եւ միմյանց բեռը թեթեւացնելուն են կոչված։

Ֆրանցիսկոս պապն այցելում է այն երկիրը, որն իբրեւ ազգ առաջինն է ընդունել քրիստոնեությունը։ Ըստ ավանդության՝ ավետարանումը կատարվել էր արդեն Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների ձեռքով։ Իսկ իբրեւ ազգ, պաշտոնական դարձը կատարվել էր 301-3013 թվկաններին՝ սուրբ Գրիգոր Լուսավորչի շնորհիվ, որը Սրբազան պապի այցելության ժամանակ զանազան հանդիպումների համար ներնչման աղբյուր պետք է հանդիսանա»։

Ապա կարդինալ Կոխը մանրամասնորեն պատմում է սուրբ Գրիգոր Լուսավորչի կենսագրությունը՝ նշելով, որ Ֆրանցիսկոս պապը պետք է այցելի նաեւ Խոր վիրապ։

Կարդինալ Կոխն իր հոդվածում անդրադառնալով երկու եկեղեցիների երկխոսության մասին՝ հիշում է Հովհաննես Պողոս Երկրորդ պապի՝ «Երկխոսությունը միայն գաղափարների փոխանակում չէ։ Այն ինչ- որ կերպ նաեւ պարգեւների փոխանակում է» խոսքը։ «Այս իմաստով 2015- ի ապրիլի 12- ին Գրիգոր Նարեկացիին Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակումը հայ ժողովրդի հոգեւոր գանձերը խորացնելու հրավեր էր»,- գրում է կարդինալ Կոխը։

Back to top button