

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը իր համաձայնությունն է տվել Սանկտ Պետերբուրգում երեք պետությունների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքների ուղղությամբ Ռուսաստանի աշխատանքին եւ դրանց ներդրման անհրաժեշտության գաղափարն է պաշտպանել, «Ռադիոլուրին» ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։
«Կարծում եմ (ԵԱՀԿ ՄԽ համանախագահների. խմբ.) ջանքերի մի զգալի մասն ուղղված է լինելու առաջիկա հանդիպումների կազմակերպմանը բանակցային գործընթացը սովորական հուն բերելու համար։ Եռանախագահների ջանքերը դրան պետք է ուղղված լինեն»,- ասել է նա
Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից




