Քաղաքական

Նախագահների եռակողմ հանդիպումն սկսվեց (լրացվող)

լրացվել է ժամը 18։24- ին

Սանկտ Պետերբուրգի Կոնետանտինովյան պալատում եռակողմ հանդիպման սկզբում Ռուսաստանի նախագահը Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնակիցներին շնորհակալություն է հայտնել, որ համաձայնել են մասնակցել հանդիպմանը։

«Ցանկանում եմ ողջունել եւ Ադրբեջանի նախագահին, եւ Հայաստանի նախագահին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնլ, որ դուք եկել եք Սանկտ Պետերբուրգ»,- ասել է Վլադիմիր Պուտինը՝ բացելով հանդիպումը։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արդեն երկկողմ ձեւաչափով հանդիպումներ անցկացվել են։ «Իսկ այժմ խոսենք երեքով»,- Պուտինի խոսքն է մեջբերել «ՌԻԱ Նովոստին»։

+++

Քիչ առաջ Սանկտ Պետերբուրգում սկսվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը՝ նվիրված Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Twitter- ի իր էջում հաղորդել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։

Մինչեւ այս հանդիպումը տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահի հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ։

Պուտին- Սարգսյան հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը շեշտել է, որ հրադադարի ռեժիմի խախտումների բացահայտման հետաքննությունների մեխանիզմի ստեղծումը լավ հիմք կստեղծի Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ վարելու համար (մանրամասները՝ այստեղ

 

Կարդացեք նաև

Back to top button