Հասարակություն

Զինծառայողի բուժումը Գերմանիայում դադարեցվել է գումարի բացակայության պատճառով

arminegevorgyan

Ապրիլյան պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած զինծառայող Արման Լազգիյանը Հայաստանում հիվանդանոցում մնացել է 50 օր: Բուժման ծախսերը հոգալու հարցում օգնել են ՀՀ վարչապետը, որոշ նախարարներ և փոխնախարարներ, բարեհոգի մարդիկ, բայց ոչ պետությունը:Այս պահին էլ Արմանը գտնվում է Գերմանիայում ու բուժման կուրսը ըստ էության դադարեցված է, քանի որ գումարն արդեն սպառվել է:

 

Գրեթե 10 օր է՝ Գերմանիայում բուժվող 19-ամյա զինվորի՝ Արման Լազգիյանի բուժման կուրսը, ըստ էության, դադարեցված է։ Առանձնապես բուժում չի տարվում, քանի որ մեկ ամսվա բուժման համար գերմանական կլինիկային փոխանցված գումարը սպառվել է՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  Արմանի հայրը՝ Միքայել Լազգիյանը։ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը հետեւում է Արմանի բուժման ամբողջ ընթացքին։ Պարզվում է, որ Էրեբունի բժշկական կենտրոնում  որտեղ Արմանը 50 օր բուժվել է,  պետպատվերի գումարը չի փոխանցվել: Վերջինս դարձյալ հիշեցնում է՝  ընդունած օրենքը, ըստ որի, եթե զինծառայողը վիրավորվում կամ   խեղում  է  ստանում ծառայություն ժամանակ ու Հյաստանում նրա բուժումը անհնար է  իրականցել, ապա արտերկրում բուժման ծախսերը հոգում է պետությունը։ Իսկ այս պարագայում Արմանի բուժման համար ոչ թե պետբյուջեից է փոխանցվել գումարը, այլ պետական այրերի անձնական միջոցների հաշվից:

Ձայն

Արմանի մոտ բուժման այս փուլում դեռ առկա են պառկելախոցի և շնչափողի խնդիրներ, իսկ գերմանական հաջորդ կլինիկային, որտեղ պետք է բուժումը շարունակի Արմանը, պետք է մոտ  160 հազար եվրո փոխանցվի։ Ի դեպ՝ երկու օր առաջ Արմանի հայրը հրապարակավ աջակցության համար  դիմել էր  նախագահ Սերժ Սարգսյանին,  դեռևս պատասխան չի ստացել:

Ձայն

Նշենք, որ Արմանին աջակցելու համար հուլիսի 1-ին Մաշտոցի պուրակում նախատեսված է դրամահավաք: Ի դեպ՝  Անահիտ Բախշյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ Կենտրոնական զինվորական կլինիկայում այս պահին շարունակում են բուժում ստանալ նաև ծանր վիրավորում ստացած զինծառայողներ Ավետիս Զարգարյանը և Ռոլանդ Սահակյանը:  Բախշյանը  ասում է,որ անձամբ կլինիկայի ղեկավար Արամ Ասատուրյանը  հայտարարել է, որ քննարկվում է բուժման նպատակով նրանց արտասահման տեղափոխելու հարցը:

 

 

Կարդացեք նաև

Back to top button