Միջազգային

ԻՊ- ն ահաբեկչություն է իրականացրել Հայոց եւ ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակման ժամանակ

«Իսլամական պետության» մահապարտն ահաբեկչություն է իրականացրել սիրիական Ղամիշլի քաղաքում՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին և ասորիների ցեղասպանությանը նվիրված արարողության ժամանակ:

Horizonweekly-ն, հղում անելով Almasdar News-ին հայտնում է, որ զոհվել է երեք, վիրավորվել մի քանի տասնյակ մարդ: Զոհերի ազգային պատկանելությունը չի նշվում:

«Ֆրանս պրես» գործակալությունն այսօր գրում է, որ Սիրիայի Ղամիշլի քաղաքում մահապարտ ահաբեկչի թիրախը կարող էր լիենլ Անտիոքի և համայն Արևելքի պատրիարք Իգնատիուս Եփրեմ II-ը: Պատրիարքը Առաջին աշխարհամարտի տարիներին թուրքերի կողմից սպանված տասնյակ հազարավոր քրիստոնյա ասորիների հիշատակին նվիրված արարողություն էր անցկացնում, երբ ահաբեկիչը փորձել է մտնել խմբված մարդկանց մեջ, սակայն նրան կանգնեցրել են անվտանգության աշխատակիցները:

Back to top button